EVIA SPACE

Համակարգչային Համակարգեր –
Ճարտարագիտություն եւ Նախագծում

Մաթեմատիկա – Հանրահաշիվ եւ Տարրական Ֆունկցիաներ

Ներածություն

1. Բազմություններ. Բազմության տարր։ Պատկանելիություն։

Ժամանակակից մաթեմատիկայի հիմնական հասկացություններից մեկը բազմության հասկացությունն է։ Այն լինելով սկզբնական, ենթակա չէ ճշգրիտ սահմանման։ Նրա իմաստը բացահայտվում է միայն նկարագրությամբ։ Առօրյա կյանքում մենք մշտապես հանդիպում ենք բազմության հասկացությանը, այդ տերմինի տակ հասկանալով իրերի հավաքում, համախումբ, հավաքածու՝ միավորված մի ինչ-որ ընդհանուր հայտանիշով։ Յուրաքանչյուրին պարզ է հետեւյալ արտահայտությունների իմաստը՝ տվյալ խմբի ուսանողների բազմությունը, գրադարակի վրա գտնվող գրքերի բազմությունը, որեւէ իրադարձության նվիրված փոստային նամականիծերի բազմությունը։ «Երեւան» բառի մեջ տառերի բազմությունը, շրջանագծի կետերի բազմությունը, Երկրագնդի վրա բնակվող մարդկանց բազմությունը եւ այլն։

Խոսելով կոնկրետ բազմության մասին, մենք համարում ենք որ ցանկացած առարկայի նկատմամբ ճշմարիտ է հետեւյալ երկու պնդումներից մեկը եւ միայն մեկը՝ կամ այն պատկանում է բազմությանը որպես նրա տարր, կամ չի պատկանում։ Այն փաստը որ x տարրը պատկանում է A բազմությանը գրառվում է՝

xAx ∈ A